Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ «FORMULA-1»-Ի ՎՐԱ ՉԻ ԱԶԴՈՒՄ

Հոկտեմբեր 31,2009 00:00

\"\"
\"\"\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"

Աբու-Դաբիի մեծ մրցանակի մեկնարկի նախաշեմին «SportsPro» հանդեսը հրապարակել է «Formula-1» դասի ճանաչված արշավորդների վաստակած գումարների չափը մրցաշրջան 2009-ում, որի մեջ չեն մտցված անհատական հովանավորներից ստացված եւ կողմնակի այլ ճանապարհներով գոյացած գումարները:
Վիճակագրական այս տեղեկությունների ցուցակը կազմած Թոմ Ռոբիթոնը նախաբանում գրում է. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Սակայն եթե դուք «Ֆորմուլա-1»-ի արշավորդ եք,  ձեր մասնակցությունն առաջնությանը կարող է մի ամբողջ կարողություն բերել ձեզ: Այս թվերը ներկայացնում են միայն պաշտոնական աշխատավարձերը, մինչդեռ «Ֆ-1»-ի արշավորդների՝ այլ ճանապարհներով վաստակած գումարների չափը որոշ դեպքերում կարող է երեք անգամ գերազանցել թիմից ստացածին»: Եվ այսպես.
1. Կիմի Ռայկոնեն $45 մլն
2. Լյուիս Հեմիլտոն $18 մլն
3. Ֆեռնանդո Ալոնսո $15 մլն
4. Նիկո Ռոսբերգ $8,5 մլն
5. Ֆելիպե Մեսսա $8 մլն
6. Յառնո Տրուլլի $6,5 մլն
7. Սեբաստիան Ֆետտել $6 մլն
8. Մարկ Ուեբբեր $5,5 մլն
9. Ջենսոն Բատտոն $5 մլն
10. Ռոբերտ Կուբիցա $4,5 մլն
11. Հեյկի Կովալայնեն $3,5 մլն
12. Նիկ Հայդֆելդ $2,8 մլն
13. Ջանկառլո Ֆիզիկելլա $1,5 մլն
14. Սեբաստիան Բուեմի $1,5 մլն
15. Ռուբենս Բարիկելլո $1 մլն
16. Հայմե Ալգերսուարի $0,5 մլն
Ադրիան Սուտիլը, Վիտանտոնիո Լուիցցին, Ռոման Գրոժանը, Կազուկի Նակաջիման նույնպես ընդգրկվել են ցուցակ, սակայն «SportsPro»-ի տեղեկություններով՝ նրանք իրենց թիմերում պաշտոնական աշխատավարձ չեն ստանում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել