Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՐՈՒՄ՝ «ՀԱՅԱՐՏՈՒՄ»

Հոկտեմբեր 31,2009 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց ինքնատիպ մի ցուցահանդես, ներկայացնելով քույր եւ եղբայր՝ Հերիքնազ եւ Հրաչյա Գալստյանների 60-ից ավելի քանդակներն ու գեղանկարչական աշխատանքները: «Թեեւ յուրահատուկ ոճով եւ գեղարվեստաարտահայտչական միջոցներով տարբերվում են Գալստյանների ստեղծագործությունները, բայց ընդհանուր գիծը, որը միավորում է նրանց՝ ազգային գաղափարախոսությունն է,- նշեց «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանը՝ հավելելով,- անմիջապես մտածում ես. տեսնես մեր անցյալի ու պատմության ո՞ր հուշատետրից են սկիզբ առել «Սայլերգը», «Լուսաբացը», «Հորովելը», «Պանդուխտի երգը», «Կենաց ծառը», կոմիտասյան ո՞ր խաղերից, երգերից ու շարականներից են ծնվել… Ցուցահանդեսն իր բովանդակությամբ եւ գաղափարախոսությամբ նվիրումի տուրք է մեր անապական հպարտության՝ Կոմիտասի 140-ամյակին»:
Բացման հանդիսությանը առանձնահատուկ շունչ հաղորդեց «Միհր» թատրոնի՝ կոմիտասյան թեմաներով մանրապատումը, որի բեմադրիչն էր Հրաչյա Գալստյանի որդին՝ Ցոլակ Մլքե-Գալստյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել