Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելյանն ու Ներզեթյանը

Հոկտեմբեր 31,2009 00:00

«Առավոտը» 2005թ. հոկտեմբերի 15-ի «Մրցանակը՝ անգլիացուն» լուրում տեղեկացրել էր, որ այդ տարի գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ 74-ամյա անգլիացի դրամատուրգ Հարոլդ Պինտերը, մինչդեռ Նոբելյան մրցանակի՝ $1000000-ի ակնկալիք ուներ հայաստանցի գրող-շինարար Հովհաննես Ներզեթյանը՝ իր «Արտավազդ եւ Կլեոպատրա» ստեղծագործությամբ: Դրանից երկու օր հետո տպագրված «Խիզախություն՝ ըստ Անանյանի» լուրում էլ հայտնել էինք, որ, արձագանքնելով ՀԳՄ անդամների կողմից իր չճանաչված լինելու փաստին, Հովհ. Ներզեթյանը հայտարարել էր. «Եթե իրենք ինձ չեն ճանաչում՝ ես էլ իրենց չեմ ճանաչում: Իմ կարծիքով՝ Գրողների միությունը աբսուրդ կառույց է, այնպես որ, գրող լինելու համար պարտադիր չէ միության անդամ լինել: Գրելը նախ եւ առաջ Աստծո տված շնորհ է: Կարծում եմ՝ Գրողների միությունում իսկի տեղյակ էլ չեն Նոբելյան մրցանակի ներկայացնելու կարգին»: Երեկ պարոն Ներզեթյանը զանգեց խմբագրություն եւ ասաց, որ իր նույն գործը՝ «Արտավազդ եւ Կլեոպատրան» կրկին ներկայացրել էր Նոբելյան մրցանակի: Նաեւ հավաստիացրեց, որ 800 գրողներից ընտրված 20-ի թվում ինքը եւս անցել էր եզրափակից փուլ: Ինչ վերաբերում է հաղթողին, 2009թ. մրցանակը տրվել է գերմանացի գրող Գերտա Մյուլլերին, իսկ մեր հայրենակցի՝ եզրափակիչ փուլ անցնելու մասին Նոբելյան մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում ոչ մի հիշատակում չկա: Չնայած պարոն Ներզեթյանը խոստացավ, որ երկուշաբթի օրը խմբագրություն կներկայանա իրեն ուղարկված համապատասխան նամակով, որով շատ բան «ջրի երես» է դուրս գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել