Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործություններից 71 դեպքը կատարվել է օտարերկրացիների կողմից:
Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության, մեղադրանք է առաջադրվել 78 օտարերկրացիների նկատմամբ։ Իսկ Հայաստանում գտնվող օտարերկրացիների նկատմամբ հայաստանաբնակների կողմից գրանցվել է 79 դեպք, հարուցվել են քրեական գործեր։ Ավարտվել է օտարերկրացիների նկատմամբ կատարված հանցագործությունների հիման վրա հարուցված քրեական 5 գործի նախաքննություն, 3 գործ ուղարկվել է դատարան, 1 գործ կարճվել է, իսկ 1 գործ կասեցվել է՝ հանցագործությունը կատարած անձի անհայտ լինելու պատճառաբանությամբ: