«Կարին Ինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Մուրադյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ Նաիրի տարածքային կենտրոն է ներկայացրել ԱԱՀ հաշվարկներ, որոնք եղել են առանց ձեռբերումների փաստը հաստատող տեղեկությունների եւ հիմնավորող փաստաթղթերի:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն, նա խեղաթյուրած տվյալների միջոցով ցույց է տվել, որ ՀՀ տարածքում 2006թ. ձեռք է բերել 131 300 000, իսկ 2007թ. 4 ամիսներին՝ 40 094 300 դրամ արժողության ապրանքներ: Նա այսպես հաշվանցել է 26 300 000 եւ 14 589 700, ընդհանուր 40 889 700 դրամ հարկային պարտավորություն:
Մեկ այլ գործարքով էլ՝ 2008 թվականի հունվարի 21-ին նա հաշվանցել էր նաեւ 10 610 000 դրամ: