Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-Ն ԿՆՊԱՍՏԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Հոկտեմբեր 31,2009 00:00

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ այդ պաշտոնում իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ: Դ. Հարությունյանը նշել է, որ «Հայաստանում մրցակցային իրավիճակը եւ հանձնաժողովի իրավասությունները կարիք ունեն բարեփոխումների: Կարծում եմ, այդ գործում երկար ճանապարհ ունենք անցնելու»: Ա. Վարուդակիսն էլ նշել է, որ ՀԲ-ն Հայաստանի հետ աշխատելու ծրագիր ունի, որտեղ գործողությունների ծրագրում առաջնային նշանակություն է տրվում մրցակցային իրավիճակի բարելավմանը. «Նպատակ կա խթանել ներդրումային նոր ծրագրեր, ինչը բիզնեսի զարգացման, մրցակցությունը խթանելու համար շատ կարեւոր է, հատկապես՝ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման համատեքստում»: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է հուշագրի ստորագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել