Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ԷԼ ՈՒԶԵՄ՝ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱԿԱՌԱԿՎԵԼ

Հոկտեմբեր 31,2009 00:00

\"\"Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի եւ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի նախատեսված բանավեճը չստացվեց: Վարդան Բոստանջյանն ընդհանուր առմամբ համամիտ էր պարոն Ասատրյանի դիտարկումներին՝ ասելով. «Հնարավոր չէ ձեր ասածներին հակառակվել, բայց ես կոալիցիայի պատգամավոր եմ եւ բնականաբար չեմ կարող ցույց տալ, որ ամեն ինչում համաձայն եմ»: Անդրադառնալով 2010-ի բյուջեի նախագծին եւ հաջորդ տարվա ծրագրին՝ պարոն Ասատրյանն ասաց. «Ստից բյուջե է, իսկ ծրագիրն էլ՝ թեժ գնահատված: Իմ տպավորությամբ, ոչ թե ինչ-որ խնդիր են ցանկանում լուծել, այլ նպատակ ունեն տարին ամփոփելիս զեկուցել, որ ծրագիրը գերակատարեցինք 2-5%- ով: Բյուջեի եկամուտ-ՀՆԱ ծրագրային թիվը նախատեսում է այս տարվա ծրագրավորվածից 1,5%-ով պակասեցնել, այսինքն՝ կառավարությունը նպատակ ունի ավելի քիչ հարկեր վերցնել, քան անցած տարիներին, մինչդեռ ճիշտ հակառակ խնդիրը պետք է դրվեր»: Պարոն Ասատրյանի համոզմամբ, կառավարության իրականացրած հակաճգնաժամային բոլոր միջոցառումները հեքիաթային են եղել. «Ատոմակայանի կառուցում. սա երբեք չի եղել ու չի կարող հակաճգնաժամային միջոցառում լինել: Հայաստանում ոչինչ էլ չի արվել»: Զրույցի վերջում՝ հարցին, թե բյուջեի նախագծին կո՞ղմ եք քվեարկել, թե՞ դեմ, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Ես ուղղակի չէի կարող կողմ չքվեարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել