Օրերս Ադրբեջանի պաշտպանության
նախարար Սաֆար Աբիեւը անդրադառնալով սահմանամերձ շրջաններ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած ՀՀ նախագահի այցին՝ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն իրավունք չունի այցելելու Լեռնային Ղարաբաղ, եւ հնարավոր է, որ այդ այցը լինի վերջինը: «ԱրմԱր» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Աբիեւի հայտարարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է.
«Աբիեւի՝ ցանկալին որպես իրականություն տեսնելու ձգտումը հասկանում ենք: Խորհուրդ եմ տալիս նրան մեկնաբանել իր երկրի նախագահի շրջայցերը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այցելությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա նա կարող է այցելել ցանկացած ժամանակ: Այդպես եղել է, այդպես էլ կլինի»: