Բժիշկները հիշեցնում են, որ սեքսի ժամանակ արյան մեջ ներթափանցում են սերոտոնին (տրամադրությունը բարձրացնող հորմոն) եւ իմունոգլոբուլին A, որը մեզ պաշտպանում է ամենահասարակ մրսածությունից եւ գրիպից:
Նոթհինգեմի համալսարանի գիտնականների կարծիքով, սեքսը կյանքի միակ հաճույքն է, որն օգտակար է առողջությանը: Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ակտիվ սեռական կյանքով ապրող տղամարդու մոտ 50 տարեկանից հետո շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը նվազում է: Գիտնականները նաեւ նշում են, որ 20-30 տարեկանում սեքսով չափից ավելի զբաղվելու դեպքում (ամիսը 20 անգամից ավելի) այդ ռիսկի գործոնն աճում է: Ֆինն գիտնականներն իրենց հերթին ուսումնասիրելով 55-75 տարեկան 1000 տղամարդու, պարզել են, որ ակտիվ սեռական կյանքի եւ էրեկցիայի ֆունկցիաների խախտման միջեւ ուղիղ կապ կա: Այն տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական 3 անգամ, այդ պաթոլոգիան քառակի նվազում է՝ շաբաթը մեկ անգամ սեքսով զբաղվող տղամարդկանց համեմատությամբ: Տարիքով մեծ կանանց մոտ կլիմաքսն ուղեկցվում է էստրոգեն հորմոնի մակարդակի սուր նվազմամբ: Նշենք, որ այդ հորմոնը իր վրա կրում է սեռական ակտի ժամանակ հաճույք ստանալու ֆունկցիան: Սակայն ամերիկյան հետազոտողները պարզել են, որ ամենաքիչը շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվող կանանց մոտ էստրոգենի մակարդակը երկու անգամ բարձր է:
Ասվում է նաեւ, որ սեքսը անուղղակի կերպով կանխարգելում է օսթեոպարոզի (ոսկորների բորբոքում) զարգացումը, քանի որ սեքսի ժամանակ եւ հետո տղամարդկանց մոտ արտադրվում է տեստոստերոն: