Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵԶ ՀԱՋՈՂՎՈ՞ՒՄ Է ՀԱՄՈԶԵԼ

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"Ասում են՝ մարդկանց համոզել կարողանալը արվեստ է: Չէ որ ոչ բոլորին են կարողանում համոզել, հատկապես այն մարդկանց, որոնք օժտված են չհամոզվելու ունակությամբ, մեծամիտ են կամ իրենց ասածի տեր: Իսկ ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզելու համար երբեմն հարկավոր է դիմել նաեւ խորամանկությունների, մանավանդ, եթե մարդը, որին փորձում եք համոզել՝ ձեզ այնքան էլ չի վստահում կամ չի ճանաչում: Այսպիսով, եթե ուզում եք իմանալ, թե որքանո՞վ է ձեզ հաջողվում համոզելու գործընթացը, ապա լրացրեք այս թեստը:

1.Դուք ավելի շուտ տրամաբանորեն եք մտածում, քան պատկերավոր եւ ինտուիտիվ:

2. Սովորաբար դուք հանգիստ եք եւ պահպանում եք ինքնատիրապետումը:

3. Մարդիկ ասում են, որ գեղեցիկ ձայն ունեք:

4. Դուք կենսական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդ եք:

5. Շատ կարդացած ու խորագիտակ մարդ եք:

6. Կենդանիներից սիրում եք շներ եւ ձիեր:

7. Ձեզ խորթ չէ մարդկանց իշխելու ձգտումը:

8. Դպրոցում առաջնորդի դերում եք եղել:

9. Նույնիսկ ձեզ սակավ ծանոթ մարդիկ սիրում են տրտնջալ ձեզ մոտ:

10. Դուք լավատես եք:

Այժմ ամփոփեք արդյունքները՝ յուրաքանչյուր դրական պատասխանի դեպքում գրանցեք՝ 2, իսկ բացասականի դեպքում՝ 0 միավոր:

Եթե հավաքել եք 0-6 միավոր, ապա դուք մեղմ ու զիջող մարդ եք՝ հակված ենթարկվելու ավելի ուժեղ անհատականություններին: Ցանկացած հարցում ձեզ համոզելը անչափ հեշտ է, սակայն ինքներդ գործնականում ի վիճակի չեք որեւէ մեկին համոզել: 8-12 միավոր- Մյուսներին, հատկապես աշխատակիցներին ինչ-որ բանում համոզելը այնքան էլ հեշտ չէ ձեզ համար: Ձեզ պակասում է համառությունն ու ինքնավստահությունը:

14- 20 միավոր- Դուք օժտված եք ղեկավարի բոլոր տվյալներով, գերազանց կարողանում եք մարդկանց համոզել: Սակայն զգուշացեք մարդկանց իշխելու եւ նրանց՝ ձեր ոչ միշտ օբյեկտիվ կարծիքը պարտադրելու գայթակղությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել