Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 30,2009 00:00

«ԱՄԱՌ՝ ԱՌԱՆՑ ԱՅԳԱԲԱՑԻ»

«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է Քելլի անունով մի տիկնոջ նամակը, որը խնդրում է հայաստանցի հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնել 1957-ից Կանադայի Մոնրեալ քաղաքում հաստատված մեր հայրենակից, գրող, հրապարակախոս Հակոբ Խաչիկյանին: Հ. Խաչիկյանը, որ ծնվել է Պոլսում եւ ուսում ստացել ԱՄՆ-ում, ներկայումս շուրջ 25 գրքի հեղինակ է, հայ գրականության մասնագետ: Հ. Խաչիկյանի եւ ֆրանսիացի գրող Ժան-Իվ Սուսիի «Ամառ՝ առանց այգաբացի» վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Համահեղինակներն անդրադարձել են 20-րդ դարասկզբին Սեբաստիա նահանգում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին: Գլխավոր հերոսը գրող, օսմանյան բանակի սպա Վարդան Պալյանն է: Նրա ճակատագրի միջոցով խոսվում է մի ողջ ժողովրդի ողբերգության մասին: Հ. Խաչիկյանը իր գործերը հատուկ գրել է անգլերեն եւ ֆրանսերեն, որպեսզի օտարազգի ընթերցողը հաղորդակից լինի հայ գրականությանը: Հակոբ Խաչիկյանը պարգեւատրվել ՀՀ բարձրագույն պարգեւներից մեկով՝ «Մովսես Խորենացի» մեդալով:

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԳԻՇԵՐ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ DJ-ՈՎ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից հայտնեցին, որ Հայաստանում Գերմանիայի շաբաթների շրջանակում, երեկվանից սկսած՝ «Կամի Լաունջ» ակումբում (Աբովյան 18) կազմակերպվում են էլեկտրո-հաուզ ակումբային գիշերներ՝ Բեռլինից հրավիրված դիջեյ Գաբոր Բենշի եւ նրա հայ գործընկեր Էդգար Էքստրեմի մասնակցությամբ։ Դիջեյ Գաբոր Բենշը գործում է բեռլինյան այնպիսի հանրահայտ ակումբներում, ինչպիսիք են Adagio-ն եւ Matrix-ը: Նա Գերմանիայում ներկայացնում է արդի էլեկտրո-հաուզ եւ տեխնո-երաժշտություն։ Երեւանյան ակումբային գիշերը կազմակերպում են be Berlin-ը, Berlin Airports-ը եւ «Արմավիան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել