Ռուսաստանն ու Ճապոնիան անկեղծորեն շահագրգիռ են լուծելու Հարավային Կուրիլների վիճահարույց հարցը, բայց առայժմ չեն կարողանում պայմանավորվածությունների հանգել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Տոկիոյում տեղի ունեցած ռուս-ճապոնական խորհրդակցությունների ավարտին ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Բորոդավկինը: Դիվանագետի կարծիքով, կողմերի մոտեցումների մերձեցմանը կարող էր օգնել վիճելի կղզիներում համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը: Նրա ասելով, Ճապոնիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում բանակցող կողմերը շոշափել են Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման հարցը, քանի որ ցանկություն կա այդ հիմնախնդիրը լուծել եւ հանել երկու երկրների փոխհարաբերությունների օրակարգից: «Բայց մեր դիրքորոշումները այդ խնդրի լուծման շուրջ մոտ համարել չի կարելի, եւ դա, ցավոք, թույլ չի տալիս փոխզիջումների հանգել»,- խոստովանել է Բորոդավկինը՝ հավելելով, թե վստահություն կա, որ բարենպաստ պայմանների ստեղծման, այսինքն՝ ռազմավարական գործընկերության եւ համագործակցության պայմաններում ավելի հեշտ կլինի աստիճանաբար մոտենալ տարածքային հիմնախնդիրը լուծելուն: