Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովահենները գերեվարել են 25 ռուսի

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"Սոմալիի ծովահենները Հնդկական օվկիանոսում զավթել են Թայվանի դրոշ կրող ձկնորսական մի նավ, որի ողջ անձնակազմը, ըստ որոշ տեղեկությունների, բաղկացած է 25 ռուս նավաստիներից: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ծովահենները Սոմալիի ափերից մի քանի հազար կմ հեռու գտնվող նավի վրա հարձակվել են երկու արագընթաց մոտորանավակներով: Ծովահենության կանխարգելման գործողությունների իրականացման եվրոպական ռազմածովային «Ատլանտա» կազմակերպության մամուլի հաղորդագրության համաձայն, ջրային այն տարածքում, որտեղ առեւանգվել է նավը, պարեկություն են իրականացնում եվրոպացի զինվորականները: Ենթադրվում է, որ նավը ուղղություն է վերցրել դեպի Սոմալիի մերձափնյա շրջաններ: Ինչպես եվրոպացի զինվորականները, այնպես էլ ՌԴ ԱԳՆ-ն, փորձում են պարզել, թե արդյո՞ք պատանդ նավաստիները ռուսներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել