Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատարան ներկայացած վկաները՝ Աբովյան փողոցում գտնվող հագուստի խանութի աշխատակից Ռիտա Եփրեմյանն ու «Ուրարտու» խանութի աշխատակից Վարսենիկ Զուրաբյանն ասացին, որ չեն ճանաչում Փաշինյանին:
Նրանք 2 տարի առաջ հոկտեմբերի 23-ին՝ երթի օրը լսել են աղմուկի ձայներ, ոստիկանների ձայներ, բայց քաշքշոց չեն նկատել: Այդ մասին ցուցմունք են տվել խանութում, իսկ քննիչն էլ արձանագրությունը կազմել է այնտեղ:
Դատական նիստն այդքանով ավարտվեց: