Երկու օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց է բերվել Արթուր Այվազյանը (հայտնի է «Մանախ» մականունով): Նրա մոտ ախտորոշել են մեջքի ուռուցք, որը, ինչպես տեղեկացրել ենք, նա ձեռք է բերել ազատազրկման վայրում, ծեծի հետեւանքով: Սակայն նրան որեւէ մեկը երեկվա դրությամբ չէր հետազոտել:
Հիվանդ դատապարտյալի պահանջը՝ իրեն տեղափոխել ուռուցքաբանության հիվանդանոց, չի հարգվել, քանի որ, ըստ նրա, ՔԿՀ պետ Ա. Գիզիրյանը կարգադրել է դատապարտյալին «Ցեբեից դուրս չհանել»: