Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՌՈՂ

Հոկտեմբեր 30,2009 00:00

«Մենք այս ցուցահանդեսին մասնակցում ենք, որպեսզի ցուցադրենք մեր արտադրանքը, մեր աշխատանքը, քանի որ ցանկանում ենք մասնակցել ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության տենդերին»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց կառավարության 3-րդ մասնաշենքում կայացած «Expo-Russia Armenia 2009» արդյունաբերական ցուցահանդեսին մասնակից «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Ուգլեկովը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիան էլ ցուցահանդեսին էր ներկայացրել իր պատրաստած «ինսուլին» դեղամիջոցը: Այս ընկերության ներկայացուցիչ Նատալյա Սիզովայի ներկայացմամբ, իրենք բավականին էժան գներով են այս նյութն արտադրում եւ թեեւ մինչ այսօր աշխատել են Ռուսաստանում՝ Մոսկվայի քաղաքապետի պատվերով, բայց հույս ունեն Հայաստանում եւս գտնել իրենց սպառողին: Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ «Բիլայն» եւ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունները, որոնք արդեն համագործակցում են տեղական ընկերությունների հետ:

Ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 70 ռուսաստանյան եւ ռուս-հայկական կազմակերպություններ: Նշենք, որ, վիճակագրական տվյալներով, մեր երկրի եւ Ռուսաստանի միջեւ անցյալ տարի առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ $1 միլիարդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել