Երեկ կառավարության հավանությանն է արժանացել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ այսուհետեւ համայնքների ավագանիները պետք է պարտադիր քննարկեն Վերահսկիչ պալատի եւ այլ պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքները: Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, ընդունվելու դեպքում այդ օրենքը կնպաստի ՏԻՄ պատասխանատվության, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի դերի բարձրացմանը։