Երկօրյա աշխատանքային այցով ՀՀ-ում է Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան: Երեկ Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած ասուլիսում Տ. Անոդինան նշել է, որ, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանում այս ոլորտում որեւէ թերացում ու անկում չի կարելի արձանագրել, իսկ ավիացիայի բնագավառում մեր օրենսդրությանը նա տվել է «կատարյալ» գնահատականը: