Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ՝ $1 ՄԼՆ ԿՍՏԱՆԱՆՔ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Ազգային ժողովը երեկ վավերացրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը: Հակաճգնաժամային հիմնադրամի նպատակը մասնակից երկրներին վարկավորման միջոցով աջակցությունն է՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու նպատակով: Բացի այդ, կազմակերպության անդամ երկրները պետք է ձեւավորեն միասնական արտաքին տնտեսական քաղաքականություն:

«ԵվրԱզԷՍ»-ի անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Հայաստանը եւ Մոլդովան հանդիսանում են դիտորդ երկրներ: Հիմնադրամի չափը կազմում է $10 միլիարդ, որից Հայաստանին բաժին է հասնում $1 մլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել