Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քեզ անպատասխան չենք թողնի»

Հոկտեմբեր 30,2009 00:00

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հրապարակային հայտարարությանը: Հիշեցնենք. որ պատգամավորը մասնավորապես նշել է, թե ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ։ Դիմելով դատախազությանը եւ Կենտրոնական բանկին, վարչապետը նշել է, որ նրանք պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել Վ. Դալլաքյանի հայտարարությանը եւ պարզել՝ ովքե՞ր են Հայաստանում այն բարձրաստիճան չինովնիկները, որոնք զբաղված են փողերի լվացմամբ։ Տ. Սարգսյանի խոսքերով. «Մտահոգիչն այն է, որ ԱԺ պատգամավոր մեր գործընկերը հրապարակավ նման հայտարարություն է անում: Ինչպես նա հրապարակայնորեն այդ \"\"մեղադրանքը մեզ է ներկայացնում, այնպես էլ մենք պարտավոր ենք հրապարակայնորեն արձագանքել այդ մեղադրանքին: Նման հարցերն անպատասխան թողնելը ճիշտ չէ, դրանք լուրջ ազդակ են կառավարության եւ հասարակության համար, քանի որ իշխանությունը հետամուտ է լինելու նման դեպքերի բացահայտմանը։ Բայց եթե այդպիսիք չկան, ապա պետք է միջավայրը փոխվի Հայաստանում»:

Վարչապետը նպատակահարմար եւ իրատեսական չի համարել պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Վարդան Բոստանջյանի կողմից կառավարություն ներկայացված «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրինագիծը: Օրինագիծը վերաբերում է քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացմանը, որի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի շուրջ 25 մլրդ դրամ: Վարչապետը նշել է, որ 2010-ի պետբյուջեով նման գումար նախատեսված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել