«Ինչպես գիտեք՝ աշխարհի մի շարք երկրներում ընդունվել է օրենք, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, այդ երկրներից շատերում կա լրացուցիչ օրենք, ըստ որի՝ այն քաղաքացիները, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, ենթարկվում են քրեական պատասխանատվության: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված են մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը: Ես խոսքս ուղղում եմ ԼՂՀ իրավապահ մարմիններին եւ առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակների ենթատեքստում են խոսում եւ կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է քրեական պատասխանատվություն կրեն, որովհետեւ սա ոչ թե այլակարծության կամ ժողովրդավարության դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ է, իսկ նման քայլը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասված է ԼՂՀ ԱԺ նիստում հոկտեմբերի 28-ին տարածած «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի տարածած հայտարարության մեջ: