«Եթե իշխանությունում մեկը համարձակվում է 9 մլն հայությանն անվանել տականք միայն այն բանի համար, որ այդ 9 միլիոնը դեմ է հակահայկական այդ արձանագրություններին, ապա ինձ էլ է տականք անվանել։ Սա մարտահրավեր է։ Ընդունում եմ այդ մարտահրավերը»,- ըստ news.am-ի, երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է «Ուխտ Արարատի» միության ղեկավար, ԱՍԱԼԱ գաղտնի բանակի անդամ, Ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների աշխատանքները համակարգող Տիգրան Փաշադեզյանը։ «Եթե ինքը՝ իրեն դիտելով որպես քաղաքական գործիչ, իրավունք ունի նման հայտարարություն անելու, ապա մենք՝ ազատամարտիկներս, իրավունք ունենք ընդունելու մարտահրավերը։ Թուրքը երբեք չի համարձակվել մեզ տականք անվանել»,- ասել է Փաշադեզյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանին: