Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում անհամաձայնություն է հայտնել Հայաստանում շրջանառվող տեսակետին, թե պաշտոնական Բրյուսելն ավելի մեծ ուշադրություն է դարձնում «ֆուտբոլային դիվանագիտությանը», հայ-թուրքական հարաբերություններին, քան Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին. «Ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդար կառավարման, մարդու իրավունքների, նույն մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը միշտ էլ Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների օրակարգի առաջնահերթություններից են։ Ես դրանք քննարկել եմ իմ այս այցի ընթացքում Հայաստանի նախագահի եւ իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այս հիմնարար հարցերը Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններում վստահության եւ համագործակցության հիմք են եւ երբեք չեն անտեսվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել