Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամը նախանշում է հունվարի 23-ը

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (նա քաշային կարգը փոխելու որոշում կայացնելու պատճառով անձամբ վերադարձրել է իր չեմպիոնական գոտին) միջին քաշային կարգերում աշխարհի նախկին եւ ներկայիս վեց չեմպիոնների միջեւ կազմակերպված «Super Six» գերմրցաշարի շրջանակներում իր երկրորդ մենամարտն Անդրե Դիրրելի հետ, հնարավոր է, որ անցկացնի Նյու Յորքում: Այս մասին լրատվամիջոցներին նա անձամբ է օրերս հայտարարել: «Բացառված չէ, որ մեր այդ մենամարտը կայանա «Madison Squere Garden» հանրահռչակ մարզապալատում՝ եկող տարվա հունվարի 23-ին», -ասել է Աբրահամը ու նաեւ ավելացրել, որ այդ մարտին նախապատրաստվել սկսելու է նոյեմբերի 7-ից:

Հիշեցնենք, որ Արթուրն այս գերմրցաշարի շրջանակներում անցկացրած իր անդրանիկ մարտում 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Ջերմեն Թեյլորին ու իր անվան դիմաց գրանցեց երեք միավոր: Իսկ Դիրրելը մրցավարների որոշման արդյունքում միավորներով պարտվել է Կարլ Ֆրոչին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել