Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՄԱԵՍՏՐՈՅԻ ԴԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Հոկտեմբերի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը անվանվել է «Մաեստրո», գլխավոր դերում հանդես է եկել Միքայել Պողոսյանը, տեղեկացնում է tert.am-ը: Ֆիլմում Միքայել Պողոսյանը սիմֆոնիկ նվագախմբի մաեստրոն է, ում հեղինակած ռեքվիեմը ֆիլմի ավարտին հնչում է որպես քաղաքի ռեքվիեմ: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Վիգեն Չալդրանյանը նշել է, որ այս ֆիլմով փորձ է արել էկրանի առջեւ հրավիրել վերջին քաղաքական իրադարձություններից հետո երկբեւեռված հասարակության հակադիր ճամբարների ներկայացուցիչներին: Վիգեն Չալդրանյանն ու դերասան Միքայել Պողոսյանը համագործակցել են նաեւ ռեժիսորի մեկ այլ ֆիլմում՝ «Լռության սիմֆոնիայում», որը նկարահանվել է 2001-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել