Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԿԱՇԱՌԵՆ ԿԱՄ ԿՊԱՐԳԵՎԱՏՐԵՆ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորականները շուտով թույլտվություն կստանան վճարել այն թալիբներին, որոնք կհրաժարվեն աֆղանական իշխանությունների դեմ զինված պայքարից: Հենց այդպիսի դրույթ է պարունակում օրինագիծը, որը չորեքշաբթի օրը պետք է իր ստորագրությամբ վավերացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Իրաքում ամերիկացի սպաները արդեն վաղուց հնարավորություն ունեն ֆինանսական պարգեւատրումներ հատկացնել այն գրոհայիններին, որոնք կհրաժարվեն գործող ռեժիմին զինված դիմադրություն ցույց տալ: Բայց ահա Աֆղանստանում նման պրակտիկան պաշտոնապես չի կիրառվել: «BBC»-ի փոխանցմամբ, օրենքի վավերացումից հետո նախատեսվում է ստեղծել այդ նպատակներին ծառայող հատուկ հիմնադրամ, որի հաշվին կփոխանցվի 1,3 մլրդ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել