Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻԵՎԸ ՄԵՐԺԵՑ, ՄՈՍԿՎԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Ուկրաինան մերժել է ԱՊՀ անդամ պետություններին իր երկրի տարածքում ռադիոլոգիկ ահաբեկչությանը հակազդելու ուսումնական վարժանքներ անցկացնելու հարցում: Կիեւում այդ քայլը հիմնավորել են Ուկրաինայի Սահմանադրության այն դրույթով, ըստ որի՝ հանրապետության տարածքում արգելվում է օտարերկրյա հատուկ օբյեկտների ներկայությունը:

Մերժում ստանալուց հետո որոշվել է ուսումնական վարժանքները, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 29-ին, անցկացնել մերձմոսկովյան Սերգիեւյան Պոսադ կոչվող շրջանում: Այդ մասին «newsru.com»-ի մատուցմամբ, ասել է ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը՝ հավելելով, որ «ուսումնական վարժանքների ընթացքում կանցկացվի պայմանականորեն ռադիոակտիվ թափոններով բեռնված ավտոտրանսպորտային միջոցը զավթած ահաբեկիչներին չեզոքացնելու եւ ենթադրյալ պատանդներին ազատ արձակելուն ուղղված հակաահաբեկչական գործողություն»: Այդ նախաձեռնությանը, ի դեպ, մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել