Երեկ Վրաստանի արտգործնախարարությունը ՌԴ ԱԳՆ-ին հասցեագրված բողոքի նոտա է ներկայացրել Վրաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանին: Բողոքի նոտան կապված է հոկտեմբերի 25-ին Հարավային Օսեթիայի հետ սահմանամերձ Գրեմիսխեւի գյուղում ապրող Վրաստանի 16 քաղաքացիների առեւանգման հետ: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, վրացական կողմը համարում է, որ իր քաղաքացիների առեւանգումն իրականացրել են ռուս սահմանապահները, որոնք հետո ձերբակալվածներին մեղադրել են Հարավային Օսեթիայի սահմանն ապօրինաբար խախտելու մեջ: Պաշտոնական Թբիլիսին տեղի ունեցածը որակել է որպես սադրանք եւ շեշտել է, որ «գյուղի առեւանգված բնակիչները ձմռան համար փայտ են հավաքել անտառում, որը գտնվում է վրացական կողմից վերահսկվող տարածքում»:
Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպի առնչությամբ մտահոգություն էին հայտնել նաեւ եվրոպացի դիտորդները: