Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդիրները զբաղված են նաեւ ուրվական քշելով

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Պետերբուրգի օրենսդիր ժողովի շենքում նախաձեռնողների խումբը ուրվական քշելու ծիսական արարողություն է արել: Այդ ակցիան ղեկավարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար, պատգամավոր Ելենա Բաբիչը, որին խորհուրդներով օգնել է սիբիրցի մի հեքիմ, իսկ ուրվականին բարեհաջող քշելու փաստը հաստատել է նենեց մի շաման: «newsru.

com»-ի փոխանցմամբ, Մարինյան պալատում, որտեղ նիստեր են գումարում Պետերբուրգի օրենսդիրները, ըստ շրջող լուրերի, արդեն վաղուց թափառում էր 1903թ.-ին սպանված մի կնոջ ուրվական, որին պալատի աշխատակիցներից շատերն էին տեսել՝ հատկապես խոնավ եղանակներին կամ անձրեւի ժամանակ: Ըստ շրջանառվող լուրերի, կնոջ կիսաթափանցիկ եւ 20-րդ դարի սկզբի մոդայիկ հագուստով ուրվականը մարդիկ տեսել էին պալատի Պոմպեի միջանցքում:

Մոտավորապես երկու տարի առաջ որոշում էր կայացվել ազատվել ուրվականից: Սկզբում անհանգստացած պատգամավորները որոշել էին ուղղափառ հոգեւորականի հրավիրել, բայց հետո մտածելով, որ կինը կարող էր նաեւ ինքնասպան եղած լինել, հրաժարվել էին այդ մտքից՝ նկատի ունենալով, որ ինքնասպանների համար ժամերգություն չի կարելի անել, իրենք էին սրբապատկերները ձեռքներն առել ու սկսել աղոթել: Բայց արարողության ժամանակ մասնակից պատգամավորներից մեկն իրեն վատ էր զգացել, եւ օրենսդիրները ստիպված էին եղել դիմել «մասնագետների»:

Ծիսական արարողությունից հետո, ինչպես պատգամավոր Բաբիչն է վստահեցրել, ուրվականը լքել է օրենսդիր մարմինը: «Կարծում եմ, մենք կարողացանք նրան օգնել, որովհետեւ դրանից հետո ուրվականին ոչ ոք չի տեսել»,- ասել է պատգամավորը հավելելով, որ մինչ այդ պատգամավորներն այդ շենքում նաեւ բացասական լիցքեր են զգացել: Հիմա, աղբյուրի փոխանցմամբ, Մարինյան պալատում վախենալու ոչինչ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել