Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 29,2009 00:00

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ

Ուդմուրտիայի իրավապահ մարմինների 2 աշխատակցի դատապարտել են 5 եւ 8 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար: Պարեկային-պահակային ծառայության աշխատակից Արկադի Ու.-ն եւ քրեակատարողական հիմնարկության աշխատակից Ալեքսանդր Մ.-ն մի օր երեկոյան Իժեւսկ քաղաքի կանգառներից մեկում սպասող կնոջը սիրահոժար առաջարկել են տուն ուղեկցել: Կինը համաձայնել է, սակայն շուտով նկատել է, որ մեքենան գնում է այլ ուղղությամբ: Ճանապարհին նա փորձել է դուրս նետվել ոստիկանների մեքենայից, բայց դա նրան չի հաջողվել: Կնոջ գլխին պարկ են հագցրել եւ քարշ են տվել ինչ-որ բնակարան: Իրենց ուղեւորին բռնաբարելուց եւ թալանելուց հետո, ոստիկանները նրան դուրս են բերել քաղաքի ծայրամաս եւ բաց թողել՝ սպառնալով սպանել, եթե կատարվածի մասին բողոքի: Որոշ ժամանակ անց զոհը դիմել է ոստիկանություն, որից հետո իրավապահներին ձերբակալել են եւ քրեական գործ հարուցել նրանց դեմ՝ խմբակային բռնաբարության եւ թալանի համար:

ՍՊԱՆԵՑ ՀԱՐԵՎԱՆՈՒՀՈՒՆ

17-ամյա բրիտանացի Ջեյմս Կալլագանը եղբոր եւ ընկերոջ հետ կոմպյուտերով ֆուտբոլ խաղալիս պարտվել է եւ զայրույթը մեղմելու համար որոշել է հարբել: Սակայն ալկոհոլը հակառակ ազդեցություն է ունեցել եւ պատանին կատաղության նոպայի պահին վերցրել է կացինն ու խոհանոցային դանակը եւ դուրս է եկել տնից: Փողոցում անցորդներին սպառնալուց հետո նա ներխուժել է 65-ամյա հարեւանուհու բնակարանը եւ կացնի 6 հարված հասցնելով գլխին՝ սպանել է նրան, այնուհետեւ կտրել է մատները եւ քառատել մարմինը: Հանցագործությունից հետո, հավանաբար ուշքի գալով, Ջեյմսը զոհի շրթներկով բնակարանի պատերին գրել է. «Ներիր ինձ, մայրիկ»: Կալանավորելուց հետո պարզվել է, որ պատանին տառապում է շիզոֆրենիայով:

ԻՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՍԱՏԱՆԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՈՐՍ

Օրերս Իրանի 12 քաղաքացի ձերբակալվել է սատանայական գործունեություն ծավալելու համար: Նրանցից մի քանիսը՝ Օրումիյե քաղաքի բնակիչները մեղադրվում են սատանիզմը գովազդող երաժշտություն եւ տեսաերիզներ տարածելու մեջ, հաղորդում է Իրանի ոստիկանությունը: Պահպանողական իսլամական պետությունը պատերազմ է հայտարարել արեւմտյան անբարո նորամուծությունների դեմ, ինչպիսիք են ռեպը եւ սատանիզմը: Մայիսին իրավապահներին հաջողվել էր երեկույթի ժամանակ ձերբակալել 104 «սատանայի երկրպագուների», որոնցից առգրավվել են ալկոհոլային խմիչք եւ թմրանյութեր: Դրանց օգտագործումը Իրանում խստիվ արգելվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել