«Առավոտի» այս տարվա հուլիսի 3-ի եւ հուլիսի 9-ի համարներում տեղեկացրել ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսում է Արմավիր-Երեւան, իսկ ամռան ակտիվ հանգստի սեզոնին՝ նաեւ Արմավիր-Շորժա ուղղություններով չվերթներ, միկրոավտոբուսային երթուղիներից ավելի էժան գներով. օրինակ, Արմավիր-Երեւանը՝ 300 դրամ:
Իսկ երեկ ընկերությունից «Արմինֆոյին» տեղեկացրել են, որ նոյեմբերի 1-ից գործելու է նաեւ Արմավիր-Արագած ուղղությամբ էլեկտրագնացքը՝ օրական մեկ անգամ: Տոմսի արժեքն է ընդամենը 300 դրամ, ուսանողների համար՝ 50% զեղչ: