ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արման Սահակյանը երեկ «Ազդակ» ակումբում պատասխանելով «7օր»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք համակարծի՞ք է իր հոր՝ Գալուստ Սահակյանի այն մտքին, թե Սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ նախագահին այդպես դիմավորեցին՝ տականքներ են, ասել է, թե Գալուստ Սահակյանը նկատի չի ունեցել այն սփյուռքահայերին, ովքեր բողոքի ալիք էին բարձրացրել. «Գալուստ Սահակյանն առիթ ունեցել է մեկնաբանելու դա, եւ ես էլ կասեմ։ Ես գոնե այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ ինստիտուտ դասի գնացել է ոտքով կամ տրանսպորտից կախված, կամ դաս են արել մոմի լույսի տակ։ Եվ ես չեմ գտնում, որ ինչ-որ մի երիտասարդ, որ ցոփ ու շվայտ կյանքով ապրել է՝ կարող է մատ թափ տալ իր երկրի նախագահի վրա։ Եվ Գալուստ Սահակյանի ասածն էլ, իմ ասածն էլ այն է, որ ով կհամարի երկրի նախագահին դավաճան, ամենամեծ դավաճանը եւ ամենամեծ տականքը ինքն է»։