Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Արմավիրի մարզում անասնաբուժությամբ ու հողագործությամբ զբաղվել ցանկացողների թիվը մեծ է: Եվ դա պատահական չէ, քանի որ Արմավիրը գյուղատնտեսական մարզ է եւ, բնականաբար, ոլորտի աշխատաշուկան միշտ պահանջարկ ունի: Այլ է հարցը, թե որքանով է զարգացած գյուղբնագավառը կամ որքանով են տեղի եւ հանրապետության իշխանությունները խթանում ոլորտի զարգացմանը: Փաստն այն է, որ տեղի, հատկապես գյուղական համայնքների երիտասարդների զգալի մասը մեծ ցանկություն ունի մասնագիտանալ հենց այդ ոլորտում: Թերեւս հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու Հայաստանի պետական ագրարային համալսարանի համատեղ որոշմամբ Ագրարային համալսարանում սովորելու համար 20 լրացուցիչ տեղ են հատկացրել Արմավիրի մարզի երիտասարդներին:
Չնայած հատկացրած տեղերը 20-ն են, բայց մարզից ակադեմիա կգնա 40 հոգի: Դիմորդների քանակի աճից ելնելով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դիմել է ակադեմիայի ղեկավարությանը եւ թույլտվություն ստացել նախնական պայմանավորված 20-ի փոխարեն բարձրագույն կրթություն ստանալու ուղարկել 40-ին: «Կարծում եմ, այդ նպատակային տեղերի հատկացումը շատ արդյունավետ կլինի մարզի համար, քանի որ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների կարիք մենք միշտ ունենք: Կսովորեն ու հետ կգան այստեղ աշխատելու»,- «Առավոտին» վստահեցրեց մարզպետը:
Առաջարկված 20 մասնագիտություններից արմավիրցիները հիմնականում երկուսն են ընտրել՝ ագրոնոմիան եւ անասնաբուժությունը: 40-ից 20-ի համար ուսման վարձավճարի 50 տոկոս զեղչ կարվի, իսկ հավելյալ 20-ը կվճարի ուսման վարձն ամբողջությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել