Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ» ՌԴ-ՈՒՄ ԷԼ ՄԱՀԱՑԱՆ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Երեկ Ռուսաստանում «խոզի գրիպի» հետեւանքով մահացել է 2 կին: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական համաճարակաբան Գենադի Օնիշենկոն: Նրա խոսքերով, Չիտայում բնակվող 29 եւ 50 տարեկան կանանց մոտ ախտորոշվել է A/H1N1 վիրուսը, բացի այդ, նրանք երկուսն էլ հիվանդ են եղել թոքաբորբով: Նա ասել է նաեւ, որ կանանցից մեկը հղի է եղել եւ պտուղը չի հաջողվել փրկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել