Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայկական գիրք՝ Թբիլիսիում

Հոկտեմբեր 28,2009 00:00

Երեկ «Առավոտը»  էլեկտրոնային փոստով Ռուս-հայկական համալսարանի աշխատակից Ջոննի Մելիքյանից նամակ է ստացել, որում ասվում էր, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաքի «Մարիոթ» հյուրանոցում հանրությանն է ներկայացվել այս երկրում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ եւ գործուն մասնակցությամբ տպագրված «Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ագրեսիան եւ դրա իրավական հետեւանքները» գիրքը: Գրքի համահեղինակներից է եւ առաջաբանը գրել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիկ Ալիեւը, իսկ շնորհանդեսին ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի անդամներ, քաղաքական գործիչներ եւ քաղաքագետ-հասարակագետներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ:
Ինչպես գրքում, այնպես էլ գրքի շնորհանդեսի առիթով իր ելույթում Նամիկ Ալիեւը մի քանի անգամ Հայաստանին անվանել է ագրեսոր, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտած երկիր եւ ընդգծել, թե ինչ վատ բաներ են արել հայերը Ղարաբաղում: Սրանից հետո հավաքվածները նույն թեմայով «դասախոսություն» են լսել արդեն ֆուրշետի ժամանակ՝ գինու բաժակները ձեռքներին:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը որեւէ կերպ չի արձագանքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել