Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Եվրամիության դիտորդները մտահոգություն են հայտնել Հարավային Օսեթիայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի կողմից Վրաստանի 16 քաղաքացիների ձերբակալության փաստի առնչությամբ: Ցխինվալիում պնդում են, թե Գրեմիսխեւի գյուղի բնակիչները ձերբակալվել են սահմանը խախտելու եւ անօրինական ծառահատումներ իրականացնելու համար: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Վրաստանն էլ պնդում է, թե այդ մարդիկ առեւանգվել են Վրաստանի տարածքում: «Այս միջադեպը արտացոլում է այն հիմնախնդրի խորությունը, որը գոյություն ունի վարչական սահմանի երկայնքում եւ որն առնչվում է տեղի բնակիչների ամենօրյա գործունեությանը»,- շեշտել են եվրոպացի դիտորդները: Նման միջադեպերը կանխելու համար նրանք կարեւորել են հատուկ մեխանիզմների մշակումը: Հենց այս հարցով վրացական եւ հարավօսական կողմերի միջեւ հերթական հանդիպումը, որը նշանակված էր հոկտեմբերի 26-ին, տեղի չի ունեցել՝ վրացի անտառահատների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել