Երեքշաբթի օրը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կենսաբանության նախկին պրոֆեսոր, Սերբիայի Հանրապետության նախկին նախագահ եւ նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար Հաագայի միջազգային դատարանի կողմից 11 տարվա ազատազրկման դատապարտված Բիլյանա Պլավշիչը (նկարում): «BBC»-ի փոխանցմամբ, իր պատժի 2/3-ը կրած նախկին նախագահը ազատ է արձակվել շվեդական դատարանի որոշմամբ՝ նկատի ունենալով ազատազրկման վայրում դրսեւորած նրա օրինակելի վարքը: Բիլյանա Պլավշիչը նախկին Հարավսլավիայում ամենաբարձր պաշտոնյան էր, որ ընդունել է իր մեղքը 1992-95 թվականներին բոսնիական պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների համար եւ կամովին ներկայացել էր դատարան: Ազատ արձակվելուց հետո նա սերբերի ուղարկած ինքնաթիռով վերադարձել է Բելգրադ: