Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԽՈԶՈՒԿՈՎ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Հոկտեմբերի 23-ին Ռուսաստան կատարած այցից հայրենիք վերադառնալուց հետո՝ Իտալիայի 73-ամյա վարչապետ Սիլվիոն Բեռլուսկոնին իր հինգ թոռներից մեկից վարակվել եւ հիվանդացել է խոզուկով: Այդուհանդերձ, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», նա մտադիր չէ տանը նստել եւ ծրագրում է մասնակցել ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների մակարդակով հոկտեմբերի 29-30-ին կայանալիք Եվրախորհրդի նստաշրջանին: Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բեռլուսկոնին տառապում է խոզուկի թեթեւ տեսակով եւ առայժմ գտնվում է Միլանում, բայց արդեն չորեքշաբթի օրը մտադիր է աշխատանքի անցնել, ու նախ մեկնել Հռոմ՝ մասնակցելու Իտալիայի կառավարության նիստին, իսկ հաջորդ օրը մասնակցել ԵՄ գագաթաժողովի աշխատանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել