Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան նավթավերամշակման գործարան կկառուցեն

Հոկտեմբեր 28,2009 00:00

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Թուրքիայում, միջերկրածովյան Ջեյհան նավահանգստում նավթավերամշակման խոշոր գործարան կառուցել: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
Ավելի վաղ, հոկտեմբերին՝ Ռուսաստանը հայտարարել էր նաեւ թուրքական Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծին մասնակցելու իր որոշման մասին: Բացի այդ, Ռուսաստանն ու Ղազախստանը պատրաստակամություն են հայտնել Սամսուն-Ջեյհան նավթամուղի համար նավթ մատակարարել: Հիշեցնենք, որ  Թուրքիայի Սեւ եւ Միջերկրական ծովերի մերձափնյա շրջանները հանգուցող նավթամուղը օրական 1,5 մլն բարել նավթ տարանցելու հնարավորություն է ունենալու: Այդ նախագծին մասնակցող թուրքական Calik-ն ու իտալական Eni-ի ընկերությունները կունենան 50-ական տոկոս բաժնեմասեր:
Ռուսաստանն այդ նախագծին  որոշել էր միանալ այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնել էր մասնակցել «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծին, որը ռուսական գազը Եվրոպա է հասցնելու Սեւ ծովի հատակով եւ Ուկրաինայի շրջանցմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել