Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդադի պայթյունների պատասխանատուն «Ալ-Քաիդան» է

Հոկտեմբեր 28,2009 00:00

\"\"«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմավորման հետ առնչություն ունեցող մի խմբավորում երեկ ստանձնել է Բաղդադում անցած կիրակի տեղի ունեցած պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ պայթյունի արդյունքում զոհվել էր 155 մարդ: Խմբավորման համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 26-ին տեղադրվել էր իրաքյան ինտերնետային կայքերից մեկում, որը գրոհայինները հաճախ օգտագործում են բռնության ակտերի պատասխանատվությունը ստանձնող իրենց հայտարարությունները հրապարակելու համար:
«Մահապարտների թիրախը անհավատների որջն ու խալիֆաթի հողում անաստված շիաներն են եղել»,- ասված է հայտարարության մեջ: «Reuters»-ի մատուցմամբ, նման ձեւակերպումները հաճախ օգտագործում են սունի գրոհայինները՝ 2003թ.-ին ԱՄՆ կողմից Իրաք ներխուժելուց հետո այդ երկրի քաղաքական դաշտում գերակայություն ստացած շիաներին բնութագրելու համար: Նույն խմբավորումը ստանձնել է նաեւ այս տարվա օգոստոսին Բաղդադի կառավարական տան վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվել էր 95 մարդ:
Փորձագետները կարծում են, որ գրոհայինները դեռ կփորձեն համանման ակցիաներով տապալել հունվարին Իրաքում սպասվող ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել