Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում կկայանա Բրիտանական խորհրդի 75-ամյակին նվիրված ընդունելություն: Միջոցառմանը ներկա է գտնվելու Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բըրդը, ով ժամանելու է Երեւան՝ Հայաստանում միջմշակութային հարաբերությունների խթանման գործում աջակցություն ցուցաբերած գործընկերներին Բրիտանական խորհրդի երախտագիտությունը հայտնելու:
Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի կառավարության անդամներ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ:
Մամուլի ասուլիսին, ինչպես նաեւ միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հիմնադրման պատմության մանրամասները եւ 75-ամյա գործունեության ձեռքբերումները կներկայացնի պարոն Բըրդը, իսկ կազմակերպության հայաստանյան ծրագրերի եւ առաջնայնությունների մասին կխոսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: