Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կանոններ

Հոկտեմբեր 28,2009 00:00

ՖԻԴԵ-ն 2010 թվականի հուլիսի 1-ից մտցնում է շախմատիստների՝ ֆեդերացիան փոխելու նոր կանոններ, որոնց գլխավոր նորամուծությունը կայանում է հետեւյալում: Եթե խախտվում է երկու տարվա համար սահմանված ժամկետը, նոր ֆեդերացիան, եթե շախմատիստը տղամարդ է եւ ունի 2700-ից բարձր գործակից (կանանց համար՝ 2600), նախորդին պարտավոր է յուրաքանչյուրի համար վճարել 50 հազարական եվրո: Այնուհետեւ, 30 հազար՝ տղամարդկանց 2600 եւ 20 հազար՝ կանանց 2500 գործակիցը գերազանցվելու դեպքում եւ այդպես շարունակ, ըստ սանդղակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել