Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ հարկ վճարողները

Հոկտեմբեր 28,2009 00:00

Հանրապետության խոշոր հարկատուների առաջատարը «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել մոտ 12 մլրդ 701 մլն դրամ հարկ: Այս մասին տեղեկանում ենք այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ամենաշատ հարկերը վճարած 1000 հարկատուների ցանկից, որը հրապարակվել է երեկ՝ Պետեկամուտների կոմիտեի կողմից: Վճարած հարկերի մեծությամբ 2-րդ տեղում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ընկերությունը՝ մոտ 10 մլրդ 794 մլն հարկային մուծումներով: 3-րդ խոշոր հարկատուն՝ «Ալեքս Գրիգը», որը այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով համարվում էր հանրապետության ամենախոշոր հարկատուն: «Ալեքս Գրիգի» վճարած հարկերը կազմում են 10 մլրդ 741 մլն դրամ:
Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ «ՀայՌուսգազարդը», «Ֆլեշը», «Սիթի Պետրոլ Գրուպը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Վիդիս Դիստրիբյուշընը», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» եւ Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ Արմենիան»:
Նշված ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների մեծությամբ 1-ին տեղում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 1 մլրդ 560 մլն դրամ: Ցուցակում առաջատար են նաեւ «ՀայՌուսգազարդը», «Նաիրիտը» «Հարավկովկասյան երկաթուղին», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունները:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել