Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ

Հոկտեմբեր 28,2009 00:00

\"\"«Մենք դեմ ենք արձանագրությունները ներկայացված բովանդակությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացմանը»,- ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ: Քանի որ խորհրդարանականների ներկայիս տրամադրությունները փաստում են, որ մեր խորհրդարանում արձանագրություններն այնուհանդերձ վավերացվելու են՝ նպատակ ունենալով մասամբ ապահովագրելու մեզ սխալ քաղաքականության հեռանկարից, ՀԴԿ-ն ԱԺ-ից պահանջում է. «Հատուկ Մեմորանդում (Հուշագիր) ընդունել, որի մեջ թվարկել պատմականորեն չլուծված այն հիմնահարցերն ու արդարացի պահանջները, որոնք Ցեղասպանության չհաղթահարված հետեւանքներն են եւ մնում են Հայաստանի Հանրապետության արտաքին-քաղաքական օրակարգում՝ որպես անվիճարկելի հարցեր: Միեւնույն ժամանակ՝ չներկայանալով որպես նախապայմաններ բանակցային գործընթացում: Նման մոտեցումը, որը դիվանագիտական պրակտիկայում ընդունված է որպես վերապահումների սկզբունք, կարող է նաեւ որպես հիմք ծառայել արձանագրությունների կողմ եւ դեմ ուժերի միջեւ փոխհամաձայնության: Հակառակ պարագայում, քաղաքական այն բոլոր ուժերը՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում, որոնք մերժում են արձանագրությունների վավերացման հնարավորությունը, պարտավոր են միավորել իրենց ջանքերը, թույլ չտալ իր հետեւանքներով ազգային-պետական շահերը վտանգող փաստաթղթերի ընդունումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել