Երեկ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 10-րդ տարելիցն էր, ու առավոտից ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներն այցելեցին ե՛ւ Կոմիտասի անվան Պանթեոն, ե՛ւ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու «27»-ի սպանդի զոհ դարձած ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Ավելի ուշ, արդեն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների՝ Եռաբլուր այցելելու ժամանակ «Առավոտի» ֆոտոխցիկն արձանագրեց աղբամանների կողքին հայտնված եւ լուսանկարում պատկերված այս ծաղկեպսակները: