Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՌԱՆ ՀԱՏԻԿԸ»՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Մեկնարկել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը: Հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 1-ը մայրաքաղաքում կթեւածի թումանյանական շունչը: Թումանյանի 140-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում ներկայացումները հիմնականում գրողի ստեղծագործությունների բեմադրություններն են լինելու: «Առավոտի» հետ զրույցում փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հասմիկ Կարապետյանն ասաց, որ ընտրվել են լավագույն մանկապատանեկան թատերախմբերը. այս տարի հանդիսատեսին արդեն ծանոթ 24 թատերախմբերից բացի, առաջին անգամ կներկայանա եւս 12 նոր խումբ: Տիկին Կարապետյանը խորհրդանշական է համարում նաեւ փառատոնի մասնակից- երեխաների թիվը, նշելով, որ գրեթե նռան հատիկների չափ է՝ 360 հոգի:

Փառատոնը բացվեց «Մետրո» թատրոնում, Թումանյանին նվիրված առաջին ներկայացմամբ՝ «Խաղում ենք Թումանյան»: Բեմադրությունը հանդիսատեսին ներկայացրին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի «Իսահակյան» թատերախմբի սաները: «Առավոտի» հետ զրույցում թատերախմբի գեղարվեստական ղեկավար Աշոտ Հակոբյանն ասաց. «Թումանյանի գործերը բոլոր թատերախմբերը բեմադրում են Մալյանական ոճով, մեր բեմադրությունն այդ ոճով չէ, այն «թեթեւ» ոճի մեջ է՝ երգ ու պարով: Միաժամանակ պահպանել ենք թումանյանական ոգին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել