«XXI-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնը հոկտեմբերի 26-29-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» 2-րդ համերգաշարը, որոնց ընթացքում կհնչեն ծագումով հայ աշխարհահռչակ լեհ կոմպոզիտորի շուրջ երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ: Հանդես կգա «Շանհայ» քառյակը, որը կկատարի 2008թ. հայկական թեմաներով գրված նրա նոր կվարտետը: Համերգաշարին իրենց մասնակցությունն են բերել անվանի երաժիշտներ Յուլիան Ռախլինը (ջութակ), Իվան Մոնիգետին (թավջութակ), Միխալ Կլաուզան (դիրիժոր), Ժան Մարկ Ֆեսարը (կլարնետ), Անդրես Մուստոնեն (դիրիժոր), Կխատիա Բունիաթիշվիլին (դաշնամուր): Ընդգրկված են նաեւ հայաստանյան երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ եւ Երիտասարդական նվագախմբերը, «Հովեր» եւ պետական ակադեմիական երգչախմբերը եւ այլք: