Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար որպես թեկնածու կգրանցվի քաղաքացիական նախաձեռնությամբ: «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ին տված հարցազրույցում Յուշչենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինա» կուսակցության քարտուղարության ղեկավար եւ կուսակցության խորհրդի ղեկավար Վերա Ուլյանչենկոն հայտարարել է, թե Յուշչենկոն նախընտրել է առաջադրվել քաղաքացիական նախաձեռնությամբ եւ անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կներկայացնի հոկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում: «Նախագահական ընտրություններին մասնակցել մեկ ժամկետի համար՝ լուրջ չէ, ուստի Յուշչենկոն մտադիր է վերընտրվել՝ իր սկսած ծրագրերն ավարտին հասցնելու համար»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը: