Exit-poli-ի տվյալներով, կիրակի օրը Ուրուգվայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է ձախակողմյան պարտիզանական շարժման նախկին մասնակից, այժմ սենատոր Խոսե Մուխիկան (նկարում): Ըստ այդ տվյալների, Մուխիկայի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 48%-ը, իսկ նրա հիմնական մրցակից, Ուրուգվայի նախկին նախագահ, պահպանողական Լուիս Լակալիեի օգտին՝ 30%-ը: Փորձագետները կարծում են, որ հնարավոր է, որ Մուխիկան, այնուամենայնիվ, չկարողանա հաղթահարել 50%-անոց արգելքը, այդ դեպքում կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ: Եթե իրադարձությունները զարգանան հենց այդ սցենարով, ապա երկրորդ փուլի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին: Բոլոր դեպքերում ընտրություններում հաղթած թեկնածուն նախագահի պաշտոնում փոխարինելու է գործող նախագահ Տաբարթ Վասկեսին եւ պաշտոնը ստանձնելու է հաջորդ տարվա մարտին միայն:
Մուխիկան ներկայացնում է Ուրուգվայում իշխող ձախակողմյան՝ «Ընդլայնված ճակատ» կուսակցությունը: 1960-70-ական թվականներին նա եղել է «Տուպամարոս» ընդհատակյա շարժման անդամ: