Օրերս «Առավոտին» իրենց դժգոհությունն էին հայտնել Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողները: Նրանց փոխանցմամբ՝ իրենք բուհից դեռ չեն ստացել ամռան ամիսների կրթաթոշակը: «Առավոտը» այս հարցի առիթով պարզաբանում ստացավ Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանից: Նա փոխանցեց. «Դա եղել է ոչ թե երեք ամիս, այլ հուլիս եւ օգոստոս ամիսները, եւ ոչ թե ուշացրել են, այլ օգոստոսը եղել է արձակուրդային ամիս, այդ պատճառով էլ հուլիս-օգոստոս ամիսների թոշակը տրվել է սեպտեմբերին»: